ՀԲ-ն լավատես չէ․ Հայաստանի տնտեսության մշուշոտ հեռանկարը

«2020 թվականը Հայաստանը փակում է 8 տոկոս տնտեսական անկմամբ», – պնդում են Համաշխարհային բանկի (ՀԲ) փորձագետները(հայաստանյան որոշ փորձագետներ նշում են երկնիշ անկման մասին)։ Նախկինում ՀԲ-ն կանխատեսում էր Հայաստանի տնտեսության կրճատման ավելի համեստ ցուցանիշ՝ 5,2 տոկոս։

2021 թվականին հայաստանյան տնտեսությունը վերականգնման որոշակի շանսեր ունի։ ՀԲ վերլուծաբանների կանխատեսմամբ` նոր մեկնարկած տարում Հայաստանի տնտեսությունը կարող է աճել շուրջ 3,1 տոկոսով։ Ի դեպ, Արժույթի միջազգային հիմնադրամը կարծում է, որ Հայաստանի տնտեսությունն ընթացիկ տարում կունենա ընդամենը 1 տոկոսանոց աճ։ Մասնագետներն այս կանխատեսումն ավելի իրական են համարում․ Հայաստանը դռևս չի հաղթահարել կորոնավիրուսային ճգնաժամն ու պատերազմի հետևանքերը, բացի այդ՝ երկիրը գտնվում է քաղաքական համապարփակ ճգնաժամի մեջ, որի հաղթահարման ելքերը դեռևս մշուշոտ են։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր