Ալիևը հայերին «հույս» է տալիս

 

Հայաստանն Ադրբեջանի տարածքով երկաթուղային հաղորդակցություն կունենա Ռուսաստանի հետ: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հունվարի 11-ի հանդիպման ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Ավելի քան 30 տարի անց Ադրբեջանը Հայաստանի տարածքով տրանսպորտային հաղորդակցության միջոցով կապ կունենա Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ, Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի տարածքով երկաթուղային ելք կունենա դեպի Ռուսաստան և Իրան»,- ասել է Ալիևը։
Նա նշել է նաև, որ Նախիջանի Ինքնավար Հանրապետության տարածքով Ադրբեջանը ելք կունենա դեպի Թուրքիա:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր