Փաշինյանի պետականաքանդ «շուստրիությունը»

Հունվարի 4-ին Հայաստանի փաստացի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ «44-օրյա պատերազմի ծագումը» վերտառությմաբ հոդվածով։ Դրան արձագանքել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը՝ «Փաշինյանի պետականաքանդ «շուստրիությունը»» վերտառությմաբ հոդվածով, որը հունվարի 5-ին թողարկել է hraparak.am կայքը։

Ձեզ ենք ներկայացնում հոդվածն ամբողջությամբ։

 

Փաշինյանի պետականաքանդ «շուստրիությունը 

 

Նիկոլ Փաշինյանի հոդվածին հանգմանալից անդրադառնալու կամ դրա բոլոր թեզերի շուրջ բանավեճ ծավալելու իմաստ չկա։ Բանն այն է, որ այդ հոդվածի նպատակադրումը ոչ թե անաչառ վերլուծություն կատարելն է կամ էլ՝ զարգացման տելական, կոնցեպցիա ներկայացնելը, այլ՝ բոլորին և այլոց մեղադրելով սեփական իշխանության երկարաձգումը։ Ընդ որում՝ վերջին հոդվածում Փաշինյանը չի կարողացել լուծել նաև այդ խնդիրը, որովհետև բացահայտել է իր բացարձակ անտեղյակությունը ԼՂ կարգավորման գործընթացին, հանդես է եկել շարքային մաուզերիստի տրամաբանությամբ՝ այդ համատեքստում քննարկելով պատերազմի ու խաղաղության հարցերը։
Արձանագրեմ, որ զուր են Փաշինյանի ջանքերը․ նա չի էլ պատկերացնում, թե ինչ աղետ է բերել Հայաստանի ու հայ ժողովրդի գլխին և, անտարակույս, չի կարող «շուստրիությամբ» պլստալ պատասխանատվությունից։

Այսուհանդերձ, Փաշինյանի երեկվա հոդվածում կա երկու դրվագ, որոնց անդրադառնալ թերևս անհրաժեշտ է՝ վերջնականապես բացահայտելու համար այս մարդու դիվանագիտական սնանկությունը, լուզերությունը։

«․․․Հիմա շատերն են ասում, թե այդ գնացքը(խոսքը պատերազմի վտանգի մասին է) հնարավոր էր կանգնեցնել ռուսամետ քայլերով եւ ռուսամետ քաղաքականությամբ, իբր մեր կառավարությունը ուղիղ հակառակն է արել: Իրականությունը, սակայն, բոլորովին այլ է, եւ այսպես խոսողները չեն նկատում այնպիսի շրջադարձային քայլեր, ինչպիսին Սիրիա ականազերծողներ եւ բժիշկներ գործուղելու ՀՀ կառավարության՝ 2019 թվականին կայացրած որոշումը»,- գրում է Փաշինյանը։
Նախ՝ սկսենք նրանից, որ փաստացի վարչապետը պարզապես ստում է։
Նրա սիրիական ավանտյուրան ընդամենը սովորական քծնանք էր, որով Փաշինյանը ոչ թե Արցախի հարց էր լուծում, այլ փորձում է սիրաշահել Պուտինի սիրտը, նրա բարեհաճությունը՝ առանց հասկանալու, որ իր պրիմիտիվ մտադրություններն ընթեռնելի են նաև Կրեմլում։
Սակայն՝ եթե նույնիսկ ընդունենք, որ սիրիական «շուստրիությունը» Փաշինյանն արել է Արցախի հարցում Մոսկվայի բարեհաճությունը ստանալու համար, ապա հենց նույն պահին ստիպված ենք արձանագրել, որ նա բացարձակապես բոբիկ է դիվանագիտական հարաբերություններում, ավելին՝ չի հասկացել, որ իր այս արկածախնդրությամբ Հայաստանի անվտանգային միջավայրի համար ստեղծել է բազմաթիվ ռիսկեր, մեր երկիրը ներքաշելով արյունոտ պատերազմի մեջ նրան դարձել է շատ ավելի գլոբալ՝ մերձավորարևելյան հակադրության մանրադրամ, ըստ էության՝ լեգիտիմացրել է Թուրքիայի հետագա գործողությունները Հարավային Կովկասում, այդ թվում՝ ԼՂ հակամարտության գործընթացում։ Փաշինյանը Թուրքիային Արցախ է «հրավիրել» այլ առիթներով ևս, երբ պատերազմի մեկնարկից տակավին ամիսներ առաջ մեր ԱԳՆ հավակնոտ հայտարարությամբ ներքաշվել էր Միջերկրական ծովի արևելյան հատվածում էներգոռեսուրսների համար մղվող պայքարի մեջ՝ հակաթուրքական հռետորաբանությամբ, կամ՝ երբ ամբողջ իշխանության էլիտան անցած տարվա օգոստոսի 10-ին պետական մակարդակի հասցրեց Սևրի դաշնագրի հետապնդումը։

Սիրիական «շուստրիությամբ» Փաշինյանը փորձել է սիրաշահել ռուսներին՝ իրականում դառնալով արցախյան նոր մարդակուլ պատերազմի հրձիգներից ու դրա անփառունակ ավարտի ճարտարապետներից մեկը։

Փաշինյանի ներքին քաղաքականության հիմքը եղել է հենց «շուստրիությունը», երբ նա հասարակության ականջներին հաճո լինելու համար իմիտացիոն պատերազմ է հայտարարել նախկիններին ու օլիգարխներին ու հետո ցուցադրական ձերբակալություններից հետո նրանց հետ մտել է «բազարի» մեջ՝ լցնելով յուրային հիմնադրամների հաշիվները։

Եթե նման «շուստրիությունը» երկրի ներսում ծառայել է Փաշինյանի PR-ին ու նրան դիվիդենտներ է բերել, ապա նրա հար և նման վարքագիծն արտաքին քաղաքականության մեջ մեզ հասցրեց ազգային աղետի։

Դիլենտանտիզմով հարուստ իր հոդվածի մեկ այլ դրվագում Փաշինյանն անդրադռանում է, այսպես կոչված, Լավրովի պլանին․ «․․․Այս առաջարկները հայկական կողմին ներկայացվում են 2016 թվականի հունվարին: Հայկական կողմը մերժում է այն, 2016 թվականի ապրիլին տեղի է ունենում ապրիլյան քառօրյա պատերազմը»։

Ուշադրություն դարձրեք՝ Փաշինյանն «անմեղ» մի արտահայտությամբ Ռուսաստանի ղեկավարության է դարձնում 2016-ի ապրիլյան պատերազմի հրահրման պատասխանատու, անուղղակի ձևով՝ նաև այս պատերազմի, որը փաստորեն հանգեցրեց ռուսական առաջարկությունների կապիտալիզացիային։

Ազգային աղետ դարձած մեր վարչապետը մի ձեռքով քծնում է ռուսներին, պատրաստ է Արցախը, անգամ Սյունիքը «ռուսականացնելու» գնով պահել սեփական իշխանությունը, մյուս կողմից՝ խիստ վտանգավոր հակառուսկան քարոզչություն է իրականցնում։ Չլինի՞ գործ ունեք «շուստրիության» հերթական դրսևորման հետ, ու Փաշինյանը՝ սեփական իշխանության երկարաձգման համար, հիմա էլ փորձ է անելու իր «հակառուսականությունը» «վաճառել» Բայդենի վրա․․․
Նման ինքնասիրահարված, էգոցենտրիկ ու ոչ ադեկվատ մարդուն, ով նաև դեգերում է դիլենտանտիզմի ու դավաճանության արանքում, վտանգավոր է թողնել իշխանության ղեկին, մանավանդ, որ նրա «փառահեղ» քաղաքականության հետևանքով Հայաստանի անվտանգային միջավայրի ռիկսերը բազմապատկվել են՝ փաստացի ոչնչացնելով Հայաստանի ինքիշխանությունն ու սուբեկտությունը, էլ չեմ ասում՝ մարդկային անդառնալի, տարածքային ցավալի կորուստների մասին։

 

Սուրեն Սուրենյանց 
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր