Բիձինան հեռացավ

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ լքում է քաղաքականությունը։ Նախորդ տարվա հոկտեմբերին Իվանիշվիլիի կուսակցությունը հաղթանակ էր տարել խորհրդարանական ընտրություններում՝ ստանալով ընտրողների ավելի քան 48 տոկոսի քվեները։ Սակայն ընտրությունները վիճահարույց են եղել, որովհետև խարհրդարան անցած ընդդիմադիր գրեթե բոլոր կուսակցությունները հրաժարվել են իրենց ստացած պատգամավորական մանդատներից։

64-ամյա Իվանիշվիլին Վրաստանի ամենահարուստ մարդն է։ «Ֆորբսի» վարկածով՝ 4,8 միլիարդ դոլար ունեցվածքի մի մասը նախկին քաղաքական գործիչը ձեռք է բերել Ռուսաստանում՝ 90-ականներին հանքաարդյունաբերության և բանկային համակարգի ոլորտներում գործարքների շնորհիվ։

Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Իվանիշվիլիին որպես կուսակցության ղեկավար, ամենայն հավանականությամբ, կփոխարինի այժմ կուսակցության գործադիր քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Իրակլի Կոբախիձեն, որը նախկինում զբաղեցրել է երկրի խորհրդարանի խոսնակի պաշտոնը։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր