«Սև կատու»՝ Փաշինյանի և Միրզոյանի հարաբերություններում

Իշխանությանը մոտ կանգնած մեր աղբյուրը տեղեկացնում է, որ վերջին օրերին կտրուկ սրվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հարաբերությունները։

Բանն այն է, որ Միրզոյանն իշխանության այն գործիչներից մեկն է, որ պնդում է Փաշինյանի անհապաղ հրաժարականի պահանջը՝ պնդելով, թե իշխանությունը դատապարտված է ֆիասկոյի, եթե արտահերթ ընտրությունների գնա գործող վարչապետի դեմքով։

Փաշինյանը Միրզոյանի հորդորները հետևողականորեն անտեսում է, իսկ ԱԺ նախագահը, ըստ նույն աղբյուրի, վարչապետին զգուշացնում է, որ նրա համառությունը կարող է նոր արտոսքի բերել «Իմ քայլը» խմբակցությունից, ինչն, ի վերջո, կարող է հանգեցնել նրան, որ իշխանությունն ԱԺ-ում զրկվի մեծամասնությունից։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր