Վրաստանում նույնպես չեն վստահում քաղաքական առաջնորդներին

Իշխանության ներկայացուցիչների ու քաղաքական առաջնորդների նկատմամբ անվստահություն կա ոչ միայն Հայաստանում, այլ նաև՝ հարևան Վրաստանում։

Վրաստանում գոյություն ունի ամանորյա ավանդույթ՝ «մեկվլե»․ դա Նոր տարվա առաջին հյուրն է, որից էլ կախված է ամբողջ տարվա հաջողությունը։

Վրացական կայքերից մեկը փորձել է պարզել, թե վրացիներն իրենց տանը ո՞ր քաղաքական գործչի կուզեին տեսնել «մեկվլեի» կարգավիճակում։

Վրաստանի գործող վարչապետ Գերոգի Գախարիայի «բարի ոտքին» հավատում եմ վրացիների 19%-ը․ հենց նա է այս հարցման առաջատարը։ Սակայն վրացիների 40%-ը որևէ քաղաքական գործչի չի ցանկանում հյուրընկալել իր տանը, հատկապես՝ Ամանորին։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր