Site icon politcom

Թրամփի «ռեկորդները»

Երեկ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնությամբ ընդունեց երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփին պաշտոնանկ անելու վերաբերյալ դեմոկրատների ներկայացրած բանաձևը: 

Ինչպես հայտնում է CNN-ը՝ Թրամփի իմփիչմենթի մասին բանաձևն ընդունվեց 232 կողմ և 197 դեմ ձայներով: Թրամփին պաշտոնանկ անելու օգտին քվեարկել են նաև թվով 10 հանրապետական օրենսդիրներ:

Թրամփը միանգամից մի քանի «ռեկորդներ» է սահմանել։

Նա ԱՄՆ առաջին նախագահն է, որին Ներկայացուցիչների պալատը իմպիչմենտի է ենթարկում երկու անգամ։ Բացի այդ՝ ԱՄՆ պատմության մեջ երբեք չի եղել դեպք, երբ սեփական կուսակցության այսքան կոնգրեսականներ քվերակեն իրենց նախագահի պաշտոնանկությանը կողմ։

Սրանով հանդերձ՝ քիչ հավանական է, որ Սենատը մինչև ընտրյալ նախագահ Ջո Բայդենի երդմնակալության օրը՝ հունվարի 20-ը, հստատի Թրամփի իմպիչմենտը։ Բանն այն է, որ Սենատն արձակուրդից վերադառնալու է միայն հունվարի 19-ին։ Եթե անգամ հանրապետականները որոշեն կողմ քվերակել Թրամփի պաշոտանկությանը, Կոնգրեսի վերին պալատը չի հասցնելու որոշում կայացնել՝ մինչև Բայդենի ինագուրացիան։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version