Site icon politcom

Աննա Հակոբյանի «խորհրդավոր» այցը

Մեր կայքը, որպես կանոն, ձեռնպահ է մնում քաղաքական գործիչների անձնական կյանքին, ընտանիքի անդմաներին անդրադառնալուց։ Այս սկզբունքային մոտեցումով հանդերձ՝ չենք կարող շրջանցել վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ու նրա դստրերի մոսկովյան այցին, որը երեկ հայտնվեց հայկական թոփ լուրերի առաջին հորիզոնականներում ու տեղի ունեցածին անդրադարձան նաև ռուսական ազդեցիկ լրատվամիջոցները։

РИА Новости-ն մասնավորապես գրեց, թե Աննա Հակոբյանը Մոսկվայում է «մասնավոր այցով»։

Մյուս կողմից՝ «մասնավոր այցը» չի ենթադրում, որ վարչապետի տիկնոջը կարող են ուղեկցել Հայաստանի ու Ռուսաստանի հատուկ ծառայությունների մոտ տասնյակ աշխատակիցներ, որովհետև ստացվում է՝ Հակոբյանի մասնավոր հետաքրքությունների համար վճարում են Հայաստանի հարկատուները։

Արձանագրենք, որ՝ քանի դեռ պաշտոնապես չի բարձրաձայնվում Աննա Հակոբյանի մոսկովյան այցի նպատակների մասին, սոցիալական ցանցերում շրջանառվում են բազմաթիվ վարկածներ։ Իրավիճակի պատասխանատուն իշխանությունն է, որը չի զլանում պետական միջոցներ ծախսել անգամ «մասնավոր այցերի» վրա, սակայն հրաժարվում է հաշվետու լինել հասարակությանը։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version