Արա Այվազյանը հաստատում է Փաշինյանը ստախոս է

Ես միանշանակ համաձայն եմ պարոն Պոպովի հետ, որ Արցախի կարգավիճակը եղել է հակամարտության կարգավորման կարևորագույն սկզբունքը, և կավելացնեմ՝ եղել է և մնում է․ երեկ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԳ նախարար Արա Այվազյանը՝ խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի այն հայտարարության մասին, թե Ռուսաստանը երբեք չի առաջարկել «հենց այնպես» վերադարձնել յոթ շրջանները՝ մոռանալով Ղարաբաղի կարգավիճակի մասին:

Ուշագրավ է, որ Պոպովն այդ կերպ արձագանքել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունվարի 4-ի հոդվածին՝ փաստորեն վերջինիս մեղադրելով ստախոսության, մեր հասարակությանը մանիպուլացնելու մեջ։

Փաշինյան-Պոպով հեռակա բանավեճում Նազարյանն, ըստ էության, պաշտպանում է ռուսաստանցի դիվանագետի պնդումը ու մնում է զարմանալ, որ այս հայտարարությունից հետո նա շարունակում է պաշտոնավարել Փաշինյանի կաբինետում։ Ընդ որում, այնքան էլ էական չէ՝ Փաշինյա՞նն է ստում, թե՞ Պոպովը, կամ նրանցից ո՞վ է անկեղծ։ Այս հարցը կարելի է երկար քննարկել, սակայն այս պատմության մեջ ուշագրավ է Հայաստանի ԱԳ նախարարի պահվածքը, վարքագիծը։

Եթե նա սկզբունքորեն համաձայն չէ Փաշինյանի հունվարի 4-ի հոդվածի թեզերի հետ, ապա բարոյական կլինի հրաժարական տալը, որովհետև այս պարագայում հնարավոր չէ իրականացնել մի քաղաքականություն, որին հակադրվում ես։

Զարմանալի է նաև Փաշինանի պահվածքը։ Որպես կանոն, նա իր շրջապատում չի հանդուրժում մարդկանց, ովքեր համարձակվում են այլընտրանքային դիրքորոշում, կարծիք ունենալ։ Դժվար է բացատրել, թե ինչով է այս պարագայում պայմանավորված Փաշինյանի «տոլերանտությունը», մանավանդ, որ խնդիրը վերաբերում է շատ զգայուն խնդրի ու բացի այդ՝ նորմալ չէ, երբ կաբինետի անդամը հարպարակավ կասկածի տակ է դնում վարչապետի դիրքորոշման օբյեկտիվությունը։

Կարող ենք ենթադրել, որ Հայաստանի սուբեկտությունը այնքան է նվազել, մեր դիվանագիտությունն այնքան է խեղճացել, որ Պոպովի հակադարձումից հետո մտափոխ է եղել նաև ու առաջին հերթին՝ Փաշինյանը։ Նա հայտնվել է այնպիսի իրավիճակում, երբ բոլոր հարցերում գտնվում է, այսպես ասած, ռուսական գծի մեջ, միայն թե՝ պահպանի իշխանությունը։ Չբացառենք ամենևին, որ շուտով Փաշինյանը հանդես կգա հերթական ծավալուն հոդվածով՝ հիմնավորելու համար, որ հունվարի 4-ին մենք բոլորս նրան սխալ ենք հասկացել, ու Պոպովը միանգամայն ճիշտ է։

Եթե Հայաստանի իշխանություններն ընկրկում են անգամ Պոպովի «հակահարձակման» պարագայում, ապա կարելի է միայն ենթադրել, որ ինչ տեղի կունենա, եթե Փաշինյանին հրապարկավ հակադարձեն Լավորովը կամ Պուտինը։

Արա Նազարյանի երեկվա հարցազրույցը, որի տեասգրությունը տեղ է գտել մեր կայքում, հայկական դիվանագիտության խեղճության, անատամության հավաքական դրսևորումն է։ Ամենևին պատահական չէ, որ այդ խեղճ ու կրակ հարցազրույցին հաջորդեց Բաքվի կոշտ արձագանքը։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ եթե Հայաստանի ԱԳ նախարարը, առանց Բաքվի թույլտվության, ևս մեկ անգամ այցելի Արցախ, ապա դա շատ թանկ է նստելու Հայաստանի վրա։

Խնդիրն ամենևին էլ Արա Նազարյանի մասնագիտական կամ մարդկային որակները չեն։ Պարտության խորհրդանիշ իշխանության ցանկացած ԱԳ նախարար ձախողվելու է, դառնալու է խեղճության մարմնավորում, եթե նույնիսկ հաջողակ դիվանագետ է, մի բան, որն, իհարկել չի կարելի ասել Նազարյանի պարագայում։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր