Նիկոլը չի գնում, տուն է ուղարկում Արսենին։ Հրաժարական է տվել նաև Շիրակի մարզպետը

Արսեն Թորոսյանի պաշտոնանկության հարցը լուծված է։

Թորոսյանը Նիկոլ Փաշինյանի կառավարության ամենաքննադատված ու վարկաբեկված նախարարներից մեկն է ու կատարելապես ձախողել էր կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարը։

Սակայն Թորոսյանը հեռանում է ամենևին էլ ոչ այդ պատճառով։ Առողջապահության նախարարը հարում է Լևոն Տեր-Պետրոսյանի թիմին ու գործող իշխանության այն սակավաթիվ ներկայացուցիչներից է, որ ճիշտ է համարում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Իշխանության ներսում բազմաշերտ հակասությունները շարունակվում են։ Այսօր հրաժարական է տվել նաև Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր