Site icon politcom

Հունվարի 11-ի բանակցությունների հետքերով

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի թվիթերյան պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում երեկ հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները:
«Ադրբեջանի արտաքին գործերի նախարար, եղբայր Ջեյհուն Բայրամովի հետ մենք հանդիպել ենք Իսլամաբադում։ Քննարկել ենք Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձությունները։ Ադրբեջանցի եղբայրներին մեր աջակցությունը խաղաղության հաստատման գործում շարունակվելու է», – գրել է թուրք նախարարը:

Միևնույն ժամանակ, ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն ընդունել է Մոսկվայում ԱՄՆ ու Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպաններ՝ Ջոն Սալիվանին և Պյեր Լևիին, և նրանց տեղեկատվություն տրամադրել հունվարի 11-ին Լեռնային Ղարաբաղի հարցով կայացած բանակցությունների արդյունքների մասին:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version