Ես համաձայն եմ Խակամադայի այս տեսլականի հետ․․․․․․

Երազելը հաջողության բացարձակ և ամենակարևոր բանալին է։ Չկա ավելի բարդ բան, քան երազանքի պարզությունը։ Այնքան էլ հեշտ չէ գտնել երազանքը գայթակղության հորձանուտում, այն երազանքը, որը տալիս է կյանքի էներգիա ոչ միայն քեզ, այլ ամբողջ աշխարհին, երազանքը, որը, դուրս է «չեմ կարող»-ի և «անհնարին»-ի շրջանակներից։ Խակամադան իր «Дао жизни» գրքում գրում է, որ իր երազանքն էր դառնալ երկրի նախագահ և այդ երազանքը, որն, ըստ իրեն թվում էր անհնարին, թույլ տվեց նրան ապրել և արարել՝ ինչպես քաղաքականության մեջ, այնպես էլ դրանից դուրս։

Հաջողության գործիքներից մեկն է նաև, ըստ Խակամադայի, այն, որ շտապողականությունը և ագահությունը բերում են ծանր սխալների և այստեղ է, որ պետք է կարողանալ դադար տալ, սթափվել և վերականգնել ներքին բալանսը, որը կմոտեցնի քեզ քո նպատակին։ Ժամանակին գործի ընթացքը կանգնեցնելը՝  ժամանակը կանգնեցնելու արվեստ է, որի պայմաններում է հնարավոր միայն ճիշտ որոշման ընդունումը և եթե դեռևս չունես որոշում, դա նշանակում է, որ այն դեռ չկա և դու դեռ չունես ուժ այն լսելու։

 Հետաքրքիր է նաև այդ քաղաքական գործչի տրամաբանությունը պրոֆեսիոնալիզմի վերաբերյալ․ նա ասում է, որ պրոֆեսիոնալիզմը պայմանավորված չէ դիպլոմների քանակով։ Այն ,ըստ Խակամադայի, պայմանավորված է նաև կյանքի դասերով։ Երբեմն հետաքրքիր զրույցը կարող է սովորեցնել կամ ստանալ ավելիին, քան ՄՊՀ-ի հոգեբանության ֆակուլտետում ուսումնառությունը և միայն նեղ մասնագիտական տվյալներով մարդը չի կարող դիմանալ այս փոփոխությունների դարաշրջանում։ Ի վերջո կոմմունիկացիան մեր հաջողության 95%-ն է։ Թռիչք է ապրում  նա, ով լսելգիտի և լսում է, ով հետազոտում է միջավայրը և կարգավորում կոնտակտներ, հարաբերություններ, ով ճիշտ հարցեր է հղում և ստանում գիտելիքներ կամ ստեղծում կապեր՝ հեշտ և անվճար։ Լավագույնն այն է, ով իրեն արժեվորելով կարող է ձեռք սեղմել և կարծիք հայտնել։

Այստեղից հետևություն՝ հաջողությունը նպատակ չէ, այլ մտածելակերպ է, որը կարող ես կերտել և այն կդառնա իրականություն։ Հաջողության մեջ էլ կա էթիկա և դա հարգանքն է հենց քո նկատմամբ և քո հոգեկան հավասարակշռվածության նկատմամբ։ Հաջողակ լինելու արվեստը՝ ինքդ քեզ լսելու արվեստն է, լսելու քո սեփական սրտի զարկը ցանկացած սրտաբանից լավ, իսկ հետո՝  գործելն է, հասկանալով , որ մեծ հաշվով  այլոք քեզանից ամենևին էլ վատը չեն։

Ահա այս տեսլականի հետ լիովին համամիտ եմ, անելիքներ ունենք թե քաղաքական և թե անձնական էթիկայի նոր որակի ձևավորման գործում և վստահ եմ, անշեղորեն եմ վստահ, որ յուրաքանչյուրը պետք է սկսի հենց իրենից, իր միկրոմիջավայրից։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր