Նիկոլ Փաշինյանի վերջին խաղաթուղթը՝ Պուտինի «դաբրո»

Հունվարի 11-ին եռակողմ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանին չհաջողվեց լուծել ռազմագերիների վերադարձի հարցը, բայց նա Մոսկվայում այլ բան «շահեց»՝ թարմ հանդիպում և լուսանկար Վլադիմիր Պուտինի հետ։

Հենց այդ խաղաթուղթն էլ նա ակտիվ օգտագործում է՝ «Իմ քայլը» խմբակցության տրոհումը թույլ չտալու համար։ Քաղաքական ինտրիգի կանոններով նա իր թիմակիցներին համոզում է, որ Պուտինից իշխանությունը պահելու «դաբրո» է ստացել։ Ոմանք պնդում են անգամ, որ Փաշինյանը կարող է չեղարկել արտահերթ ընտրությունների անցկացման սեփական նախաձեռնությունը։ Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ անգամ սեփական թիմում շատերն այլևս չեն հավատում Փաշինյանի խոսքին։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր