Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ հունվարի 15-ին հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Նախարարները 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության իրականացման հետ կապված վերջին իրավիճակի, ինչպես նաև 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում ստորագրված համատեղ հայտարարության խնդիրների հետ կապված մտքեր են փոխանակել:
Կողմերը քննարկել են նաև երկկողմ համագործակցության օրակարգի հարցեր և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: