Նավալնին վերադառնում է․ վաղը՝ մեծ ինտրիգի օր

Ռուսաստանի Դաշնության քրեակատարողական դաշնային ծառայությունը հետախուզում է հայտարարել ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի նկատմամբ։
Համաձայն ստացված տեղեկությունների՝ ընդդիմադիրը հետախուզման մեջ է գտնվում 2020 թվականի դեկտեմբերի 29-ից: Ընդ որում, հետախուզման գործը բացվել է նոյեմբերի 27-ին:
Փաստաթղթում պարզաբանվում է, որ Նավալնին չի ներկայացել «Իվ Ռոշեի» գործով և անտեսել է վերահսկողությունը:

Այս լուրն ինտրիգային է դառնում հատկապես այն տեղեկատվության համատեքստում, որ վաղը Նավալնին պատրաստվում է վերադառնալ Մոսկվա՝ Գերմանիայում բուժման կուրսն անցնելուց հետո։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր