Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ հրադադարի վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնը կտեղակայվի շփման գծից 8 կիլոմետր հեռավորության վրա` Աղդամում:
«60 թուրք, 60 ռուս զինվորականներ վերահսկելու են Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը: Թուրք զինվորականների ուղարկումն Ադրբեջան արդեն սկսվել է»,-ասել է Թուրքիայի արտգործնախարարը:
Չավուշօղլուն ընդգծել է, որ անհրաժեշտության դեպքում Ադրբեջանի հետ երկկողմ բանակցություններ կանցկացվեն: