Հ2-ը ոչ իրավաչափ է համարում ՀՌՀ որոշումը

 

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հրապարակել է որոշումը համաձայն որի  «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲ, «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ(Երկիր Մեդիա), «ՇԱՆԹ» ՍՊ, «Ա-ԹԻՎԻ» ՍՊ և «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲ(Կենտորն) ընկերությունները  ճանաչվել են հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի հաղթողներ։  

Նշված ընկերություններին Հանձնաժողովը կտրամադրվի Հայաստանի Հանրապետության տարածքում հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա:

Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային մրցույթի հաղթողներ են ճանաչվել «ՇԱՐԿ» ՍՊ, «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ, «ԱՌՓԻ ՄԵԴԻԱ» ՍՊ, «ՖՐԻ ՆՅՈՒԶ» ՍՊ, «ԴԱՐ21» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ և «ՄՈ ԹԻՎԻ ՄԵԴԻԱ ՀՈԼԴԻՆԳ» ՓԲ ընկերությունները։

Նշված ընկերություններին Հանձնաժողովը կտրամադրվի Երևան քաղաքի տարածքում հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա:

Հ2 հեռուստաընկերությունը հայտարարություն է տարածել։ Այն փաստում է, որ ՀՌՀ որոշումը ոչ իրավաչափ է և խտրական, հեռուստաընկերությունը բոլոր օրինական միջոցներով պայքարելու է վերգետնյա եթերային հեռարձակումը վերականգնելու համար։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր