Site icon politcom

Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցի հարցազրույցը Sputik Արմենիային

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի խոսքով` իշխող քաղաքական թիմը երկիրը ճգնաժամից դուրս բերելու ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկում։

Լենա Նազարյանն ու իր քաղաքական թիմը երկրի զարգացման հավակնոտ ծրագիր ներկայացնելու փոխարեն զբաղված են անհեթեթ հայտարարություններ հնչեցելով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը` մեկնաբանելով ԱԺ փոխխոսնակի այն տեսակետը, թե հզորանալու և կորցրածը հետ բերելու փորձագիտական շրջանակների մոտեցումները հետադիմական են։

«Սա շատ վտանգավոր մեսիջ է, որը ապացուցում է այն միտքը, որ պարտության սիմվոլ իշխանությունը չի կարող նպաստել երկրի զարգացման հավակնոտ օրակարգի իրականացմանը»,- ասաց նա։

Սուրենյանցի կարծիքով` իշխող թիմում ոչ միայն հաշտվել են պարտության մտքի հետ, այլև մոռացել են պետական օրակարգի մասին և այս պահին մտահոգված են միայն սեփական իշխանությունը պահպանելու խնդրով։

«Սեփական իշխանության պահպանման մոլուցքն այնքան ուժեղ է, որ դրա հաշվին խժռվում է երկրի ինքնիշխանությունը, նրա զարգացման ռեսուրսը։ Գործող իշխանությունն իր առաջին և մյուս դեմքերով չի գիտակցում այն ազգային աղետը, որի առաջ կանգնեցրել է երկիրը»,- նշեց Սուրենյանցը։

Հիշեցնենք` հունվարի 15-ին ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը Sputnik ռադիոկայանի եթերում հայտարարեց, որ տարբեր փորձագետների`մի քանի տարի խաղաղ ապրելու, հզորանալու, վերազինվելու և մեր բաժին հաղթանակը հետ բերելու մտածողությունը համարում է հետադիմական և վնասակար։

Հոդված Sputnik Արմենիայի  https://armeniasputnik.am/radio/20210116/26119703/ishxanutyun-chi-gitakcum-ayn-azgayin-axet-vori-araj-kangnecrel-e-erkir-surenyanc.html

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version