Վաղը սպասվում է առատ ձյուն, ջերմաստիճանի կտրուկ անկում

Անցած գիշեր Մոսկվայում անոմալ ցուրտ է  եղել ջերմաստիճանն 0-ից ցածր է եղել 25 աստիճանով։

Առատ տեղումներն ու ցուրտը վաղվանից տեղափոխվում են Հայաստան։

Հունվարի 19-ին և 19-ի լույս 20-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին վայրերում ինտենսիվ, լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց։

Օդի ջերմաստիճանը 19-22-ին աստիճանաբար կնվազի  17-20 աստիճանով։

Երևանում հունվարի 17-ի ցերեկը, 20-ի ցերեկը, 21-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 18-19-ին, 20-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ,  19-ից՝  ձյան տեսքով։ 

 

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր