Նավալնին Լենին չէ, բայց Պուտինի համար «գլխացավանք» է

Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին ձերբակալվել է Մոսկվայի Շերեմետևո օդանավակայան ժամանելուն պես: Նավալնին ամիսներ շարունակ բուժվում էր Գերմանիայում թունավորման փորձից հետո, որում նա մեղադրում է Ռուսաստանի իշխանություններին:

Երեկ երեկոյան ամեն ինչ կատարվեց ժարի կանոններին համաձայն։

Նավալնին հետախուզման մեջ էր ու վստահ գիտեր, որ ձերբակալվելու է՝ Մոսկվայի օդնավակայնից դուրս չեկած։ Այնուամենյանիվ, նա հայրենիք վերադարձավ, որովհետև օտար ափերից հնարավոր չէ ընդդիմության իրական լիդեր լինել։ Նավալնին խելոք մարդ է ու, բնականաբար, ուսումնասիրել է Միխայիլ Խոդորկովսկու կամ Միխեիլ Սաակաշվիլիի նախադեպերը ու արել է անհրաժեշտ հետևություններ։

Քաղաքական գործիչները չպետք է խուսափեն անգամ քաղաքական ենթատեքստ ունեցող արդարադատությունից, բանտում հայտնվելու, խոշտանգվելու հեռանկարից, եթե հետապնդում են իրական քաղաքական օրակարգեր։ Սրա մասին էր Նավալնիի վերադարձը Մոսկվա։

Երեկ նրա շատ կողմնակիցներ Նավալնիին համեմատում էին Լենինի, Մանդելայի, Սոլժենիցինի հետ։ Այս ամենի մեջ, իհարկե, չափազանցություն ու միստիկա կա։ Նավալնին Լենինը չէ, սակայն Պուտինի համար կարող է «գլխացավանք» դառնալ։

Ի դեպ, ժանրի կանոններով գործեց նաև Պուտինի իշխանությունը։ Այս տարի Ռուսաստանում խորհրդարանական ընտրություններ են ու Կրեմլին կարող է խանգարել Նավալնիի «աղմուկը», էլ չեմ ասում այն մասին, որ իրական այլընտրանքի պարագայում անկանխատեսելի կարող է լինել հասարակության էլեկտորալ վարքագիծը։ Նավանիին պետք էր մեկուսացնել ընտրական գործընթացից, ինչի մեկնարկը իշխանությունները երեկ տվեցին։

Դե, իսկ Արևմուտքին, որը երեկ ուշ երեկոյան համերաշխ աջակցում էր ազատազրկված Նավալնիին, նա պետք է հենց Ռուսաստանում, ցանկալի է ՝ շղթայված։ Այդպես ավելի հեշտ է դեմոնացնել Ռուսաստանին, եթե, իհարկե, չի հաջողվում այդ երկրում հասնել ցանկալի փոփոխությունների։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր