Գերմանիայում և Վրաստանում ընտրել են կառավարող կուսակցությունների նոր ղեկավարներ

Հանգստայան օրերին բավականին թեժ են եղել քաղաքական կրքերը Գերմանիայում և մեր հարևան Վրաստանում։ Իհարկե, երկու երկրներում տեղի ունեցած իրադարձությունները որևէ կապ չունեն միմյանց հետ, բացի նրանից, որ թե Բեռլինում և թե Թբիլիսիում ընտրել են կառավարող կուսակցությունների նոր ղեկավարներ։

Գործող կանցլեր Անգելա Մերկելը, ով Գերմանիայի կառավարությունը ղեկավարում է արդեն 15 տարի, հրաժարվել է կրկին առաջադրել իր թեկնածությունը։ 2018 թվականի հոկտեմբերին Մերկելը հայտարարել է, որ Բունդեսթագի հաջորդ ընտրություններին չի պատրաստվում մասնակցել: Իսկ Գերմանիայի Բունդեսթագի հեթական ընտրությունները տեղի են ունենալու արդեն ընթացիկ տարվա սեպտեմբերին։

Գերմանիայում իշխող Քրիստոնեա-դեմոկրատական միություն (CDU) կուսակցության նոր նախագահ է դարձել Արմին Լաշեթը։
«Արմին Լաշեթը հավաքել է 521 ձայն, Ֆրիդրիխ Մերցը՝ 466 ձայն: Այսպիսով, ընտրվել է Արմին Լաշեթը, նա ստացել է ձայների բացարձակ մեծամասնությունը»,- հայտարարել է ՔԴՄ ներկայացուցիչը:

Լաշեթը Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա դաշնային նահանգի վարչապետն է, ամենամեծերից մեկը (Բավարիայի հետ միասին) և ամենաբազմամարդը Գերմանիայում: Նա միակ թեկնածուն է, որը մի ամբողջ տարածաշրջան կառավարելու փորձ ունի և ՔԴՄ ամենամեծ հողային միության ղեկավարն է:
Լաշեթին անվանում են կենտրոնամետ, այսինքն՝ նա պատրաստ է քաղաքական համագործակցության թե ավելի ձախ ուժերի, մասնավորապես՝ սոցիալ-դեմոկրատների հետ, որոնք ներկայիս կոալիցիոն կառավարության մաս են կազմում, և թե լիբերալների հետ, որոնց հետ արդյունավետ համագործակցության պատմություն ունի Ռեյն-Վեստֆալիայում։

Լանշեթը նաև Ռուսաստանի հետ երկխոսության կողմնակից է ու դեմ է վերջինիս դեմոնացմանը։ Ռուսական էլիտայում շատերն են հիշում նրա ծրագրային ելույթը վերջին Պետերբուրգյան երկխոսության ժամանակ ու վստահաբար գոհ են դրանից։

Լանշեթը Մերկելի նախընտրելի թեկնածուն է և սոցիոլոգիական հարցումները հուշում են, որ այս պահին նա Գերմանիայի հանջորդ կանցլերը դառնալու ամենամեծ շանսը ունի։ Մյուս կողմից՝ նա ակնհայտորեն չունի հեռացող Մերկելի խարիզման ու կարող է չնախտեսված խնդիրներ ունենալ կուսակցության ներսում և պահպանողականների էլեկտորատի հետ։

Իր գործն արել է նաև պանդեմիան։ Համենայն դեպս, Լանշեթից բացի՝ կանցլերի պաշտոնի համար Գերմանիայի պահպանողականների հավանական թեկնածուներ են նաև Բավարիայի վարչապետ Մարկուս Զյոդերը, ում վարկանիշը կտրուկ բարձրացել է համաճարակի ժամանակ, ինչպես նաև երկրի առողջապահության նախարար Յենս Շպանը։

Անհամամետ բարդ է իրավիճակը հարևան Վրաստանում։

Միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի հեռանալը քաղաքականությունից մեծ մարտահրավեր է կառավարող «Վրացական երազանք»-ի համար։ Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Իրակլի Կոբախիձեն միաձայն ընտրվել է կուսակցության նախագահ, սակայն շատ փարձագետներ նշում են, որ այս ընտրությունը ոչ միայն ներիշխանական հակասությունների առիթ կդառնա, այլ ավելի կխորացնի Վրաստանի ներքաղաքական ճգնաժամը այն համատեքստում, որ ընդդիմադիր հիմնական ուժերը չեն ընդունում 2020թ-ի հոկտեմբերի 31-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, պնդելով, որ ընտրությունները կեղծվել են։ Ընդդիմությունը բոյկոտում է խորհրդարանի նիստերը։

 

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր