Site icon politcom

Քաղաքական ապտակ Լուկաշենկոյին

Եվրոպական մի շարք խոշոր ընկերություններ հայտարարել էին, թե կհրաժարվեն ֆինանսավորել 2021 թվականի Տափօղակով հոկեյի աշխարհի առաջնությունը, եթե մրցաշարն անցկացվի Բելառուսում, որի իշխանությունները մեղադրվում են մարդու իրավունքների կոպիտ ոտնահարման մեջ։

Բիզնեսի ներկայացուցիչներին միացել էին նաև տարբեր երկրների կառավարություններ, հավաքականներ, որոնք հայտարել էին, որ չեն մեկնելու Մինսկ։

Հոկեյի աշխարհի առաջնությունը պետք է անցկացվեր մայիսի 21-ից հունիսի 6-ը, հյուրընալ երկրները երկուսն էին՝ Լատվիան ու Բելառուսը։

Երեկ ուշ երեկոյան ինտրիգը գտավ իր հանգուցալուծումը։

Հոկեյի միջազգային ֆեդերացիան որոշեց Մինսկին զրկել հեղինակավոր մարզական միջոցառումն անցկացնելու իրավունքից։ Աշխարհի մի շարք երկրների ղեկավարներ, ինչպես նաև՝ բելառուսական ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան ողջունել են IIHF-ի որոշումը։

IIHF-ն ներկայումս դիտարկում է աշխարհի առաջնության անցկացման երեք տարբերակ՝ միայն Լատվիայում, Լատվիա+Սլովակիա, Դանիա+Լատվիա։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version