Site icon politcom

Մեսսիի հանդեպ մեղմ գտնվեցին

Կատալոնական «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին որակազրկվել է երկու խաղով ՝ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում հեռացման համար։

Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչի 121-րդ րոպեին Մեսսին հեռացվել էր խաղադաշտից՝ մարզիկին ոչ վայել պահվածքի համար։

Իսպանական մամուլը ենթադրում էր, որ արգենտինացին կարող է ավելի երկար ժամանակով որակազրկվել։ Ոմանք էլ պնդում են, որ Մեսսին կորցրել է «Բարսելոնայում» խաղալու մոտիվացիան ու կարծես անում է հնարավորը՝ ավելի քիչ մարզադաշտ դուրս գալու համար։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version