ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկի փոխանցմամբ՝ Մոսկվայից վերադառնալուց հետո արտահերթ ընտրությունների հարցում Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը, կարծես, փոխվել է։ Այնպիսի տպավորություն է, որ նա այլևս չի ցանկանում դրանց անցկացումը։ Իհարկե, իշխանության քարոզչությունն աշխատում է այն ուղղությամբ, թե արտահերթ ընտրություններ չի ուզում ընդդիմությունը, սակայն հասկանալի է՝ դա ընդամենը քարոզչական տրյուկ է։
Իշխանության միջանցքներում Փաշինյանի հնարավոր մտափոխության երկու պատճառ են նշում․ կամ նա հունվարի 11-ին իշխանության պահպանման «դաբրո» է ստացել Պուտինից, կամ էլ՝ հակառակը, Ռուսաստանի նախագահը հասկացրել է, որ Փաշինյանն իր վրա հույսը չդնի։ Երկու դեպքում էլ՝ արտահերթ ընտրության անհրաժեշտությունը վերանում է։