Site icon politcom

Պուտինի «դաբրո՞ն», թե՞ մերժումը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկի փոխանցմամբ՝ Մոսկվայից վերադառնալուց հետո արտահերթ ընտրությունների հարցում Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը, կարծես, փոխվել է։ Այնպիսի տպավորություն է, որ նա այլևս չի ցանկանում դրանց անցկացումը։ Իհարկե, իշխանության քարոզչությունն աշխատում է այն ուղղությամբ, թե արտահերթ ընտրություններ չի ուզում ընդդիմությունը, սակայն հասկանալի է՝ դա ընդամենը քարոզչական տրյուկ է։

Իշխանության միջանցքներում Փաշինյանի հնարավոր մտափոխության երկու պատճառ են նշում․ կամ նա հունվարի 11-ին իշխանության պահպանման «դաբրո» է ստացել Պուտինից, կամ էլ՝ հակառակը, Ռուսաստանի նախագահը հասկացրել է, որ Փաշինյանն իր վրա հույսը չդնի։ Երկու դեպքում էլ՝ արտահերթ ընտրության անհրաժեշտությունը վերանում է։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version