Site icon politcom

Երբ Երևանը չունի քաղաքապետ․․․

Shamshyan.com-ը տեղեկացնում է, որ Երևանում ճանապարհներից ձյունը չմաքրելու պատճառով այսօր տեղի է ունեցել մոտ 200 ավտովթար, վթարի է ենթարկվել նաև ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի ավտոմեքենան։

Ի դեպ, ձյունը չմաքրելու, խցանումների հետևանքով այսօր ուշացմամբ է մեկնարկել նաև ԱԺ հերթական նիստը։

Խորհրդարանի պատգամավորների մեծամասնությունը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի թիմակիցն է, սակայն նրանցից որևէ մկեն այսօր այդպես էլ հարց չբարձրացրեց նրա անգործության մասին, որից տուժում են բոլոր երևանցիները։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version