Վաշինգտոնում Թուրքիային համարում են, այսպես կոչված, դաշնակից

ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ որպես ՆԱՏՕ-ի դաշնակից՝ Թուրքիայի կողմից ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումն «անընդունելի է»։
«Մեր երկրի, այսպես կոչված, ռազմավարական գործընկերն իրականում կանգնած է Ռուսաստանի՝ մեր խոշորագույն ռազմավարական մրցակիցներից մեկի կողքին, դա անընդունելի է»,-հայտարարել է Բլինկենը՝ պատասխանելով հանրապետական սենատոր Լինդսի Գրեմի՝ Անկարայի կողմից C-400-ի ձեռքբերման մասին հարցին։

Չնայած Վաշինգթոնում հնչած դիրքորոշմանը՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ չի պատրաստվում C-400 զենիթահրթիռային համակարգերի նոր խմբաքանակի ձեռքբերման հարցում ստանալ ԱՄՆ-ի թույլտվությունը։ Էրդողանը նաև հավելել է, որ C-400-ի նոր պայմանագրի շուրջ Ռուսաստանի հետ բանակցությունները կմեկնարկեն հունվարի վերջին։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր