Site icon politcom

Արցախը կշարունակի ստանալ ամերիկյան օգնություն

Ամերիկայի հայկական ազգային համագումարի (ANCA) տեղեկացմամբ՝ ԱՄՆ նոր նախագահ Ջո Բայդենի վարչակազմում Պետքարտուղարի պաշտոնի հավակնորդ Էնթոնի Բլինքենը կողմ է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղին անվտանգային, հումանիտար խնդիրների լուծման համար տրվող ֆինանսական աջակցության շարունակմանը։

«Լեռնային Ղարաբաղում վերջին արյունահեղությունից հետո մեր վարչակազմը կվերանայի Ադրբեջանին տրվող ռազմական աջակցությունը, և եթե հանգամանքները խնդիրներ ի հայտ բերեն, ապա մեր վարչակազմը շտկումներ կկատարի Ազատության աջակցության ակտի պահանջներում: Կոնգրեսի և Պետքարտուղարության հետ սերտորեն կհամագործակցենք Հայաստանի ու տարածաշրջանի անվտանգային խնդիրների լուծման ուղղությամբ անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու նպատակով»,- նշել է Բլինքենը:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version