Site icon politcom

ՄԻԵԴ-ի հակառուսական որոշումը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երեկ հրապարակել է Ռուսաստանի դեմ Վրաստանի կողմից ներկայացված հայցով դատավճիռը։ Այն վերաբերում է Մոսկվայի կողմից 2008 թվականի օգոստոսյան պատերազմի ընթացքում ձեռնարկված քայլերին։ Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը։

ՄԻԵԴ-ի վճռի համաձայն, Ռուսաստանը պատասխանատվություն է կրում վրաց ռազմագերիների խոշտանգումների, քաղաքացիական անձանց անվտանգության և ազատության իրավունքի ոտնահարման, ինչպես նաև Վրաստանի քաղաքացիների՝ պատերազմի ընթացքում տեղի ունեցած սպանությունների հետաքննությունից հրաժարվելու համար։

«Դատարանը հաստատել է, որ Ցխինվալիի տարածաշրջանը և Աբխազիան Վրաստանի անքակտելի մասերն են և օկուպացված են Ռուսաստանի կողմից»․ – ասել է Վրաստանի արդարադատության նախարար Գոչա Լորդկիպանիձեն։

Նմանատիպ հայտարարություններ արել են Վրաստանի գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները՝ ՄԻԵԴ-ի որոշումը համարելով մեծ հաղթանակ։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version