Site icon politcom

Փաշինյանը գտե՞լ է Սյունիքը լռեցնելու ձևը

News.am կայքին տված հարցազրույցում սենսացիոն հայտարարություն է արել Սյունիքի նախկին մարզպետ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խորհրդի անդամ Վահե Հակոբյանը։ Նա ասել է, թե կառավարությունը փորձում է հասնել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործունության կասեցմանը։

Անկեղծ ասած, մեր խմբագրությունը օրեր առաջ ստացել էր ուշագրավ մի տեղեկատվություն, որը չէինք հրապարակում՝ չճշտված լինելու պատճառով։ Հակոբյանն, ըստ էության, հաստատում է մեր տեղեկատվությունը, իհարկե՝ չբացելով փակագծեր։

Մեր աղբյուրները տեղեկացնում են, որ մոսկովյան վերջին այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին առաջարկել է ռուսական շահագործման հանձնել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, ինչին հասնելու համար, բնականաբար, պետք է չեղարկվի գործող լիցենզիան։ Ըստ հավաստի լուրերի՝ Պուտինը տվել է իր համաձայնությունը։

Իհարկե, Փաշինյանի «փորացավը» քաղաքական է։ Նա ցանկանում է լռեցնել Սյունիքի ընդդիմադիր տրամադրությունները, որոնք գեներացվում են կոմբինատի կողմից, մանավանդ, որ մամուլում տեղեկատվություն է հայտնվել, որ նոր քաղաքական ուժ ձեւավորելու գործին է լծվել նաեւ Վահե Հակոբյանը՝ Վոգը։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version