Site icon politcom

Արա Այվազյանը հրաժարակա՞ն է տվել

«Փաստ» թերթի տեղեկություններով՝ ԱԳՆ-ում ներկայումս մեկ տասնյակից ավելի հրաժարականի դիմումներ կան: Ի դեպ, հիմնականում աշխատանքից ազատվելու դիմում են գրել բարձրաստիճան դիվանագետներ և ԱԳՆ-ում երկարամյա փորձ ունեցող վաստակաշատ ծառայողներ։
ԱԳՆ-ում դժգոհությունները հասունացել են՝ հատկապես ԱՄՆ-ում Լիլիթ Մակունցի դեսպան նշանակվելու լուրերի համատեքստում։
Հավաստի աղբյուրերն ասում են, որ նախարար Արա Այվազյանն այլևս չի փորձում հանգստացնել ԱԳՆ «խռովարարներին», ավելին՝ Մակունցի հնարավոր նշանակման լուրից հետո ինքն էլ որոշել է հեռանալ իր պաշտոնից։
Նույն աղբյուրները պնդում են, որ ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը Մոսկվայում զբաղված է ակտիվ լոբբինգով՝ Հայաստանի ԱԳ նոր նախարար դառնալու նպատակով։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version