Այրվող խոզերը անտիկ աշխարհում

Պատերազմների թեման միշտ էլ ակտուալ է եղել բոլոր ժամանակների համար, սակայն քչերը գիտեն, որ այսօրվա բայրաքթարներին, Սու-երին ու իգլաներին դեռևս մեր թվարկությունից առաջ փոխարինում էին կենդանի խոզերը, ընդ որում՝ այրվող։
Գիտենք, որ անտիկ աշխարհում պատերազմների ժամանակ ահ ու սարսափ էին առաջացնում փղերը, որոնք ջախջախում և տրորում էին ամեն ինչ և ամենուր։ Կարճ ասած, մի բան է փիղը, որին օգտագործում էին թշնամու դեմ, բայց մի այլ բան է ձթով պատված խոզը, որին այրում ու բաց էին թողնում թշնամու զորքի վրա, ուր առաջին շարքերում նրանց հպարտ սպասում էին աժդահա հսկաները՝ փղերը։ Զարմանալին այն է, որ երբ փղերը տեսնում էին իրենց վրա անգիտակից սլացող ու կրակի մեջ կորած խոզերին, խուճապահարվում էին և այս անգամ սկսում էին տրորել և ջախջախել սեփական զորքին։
Առկա են բազմաթիվ պատմական ակնարկներ, որոնցում նկարագրված են դրվագներ, թե ինչպես է Անտիգոն երկրորդը /266թ-ին մ․թ․ա/, ձթով պատելով խոզերին, բաց թողնում թշնամու մարտական փղերի վրա, իսկ անգիտակից, կրակից խելագարված խոզերը անում էին իրենց սև գործը՝ տարածում խառնաշփոթ, վախ ու տագնապ, իսկ փղերը՝ կորցնում իրենց ակտուալությունն ու գործում հենց հակառակ դիրքից։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր