Site icon politcom

Հայկ Մարությանն, այնուամենայնիվ, հեռանալու է

Հայկ Մարությանը չի պատրաստվում հրաժարական տալ Երևանի քաղաքապետի պաշտոնից և դուրս չի եկել «Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից: «Արմենպրես»-ը հետ զրույցում այս մասին հայտնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը և Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը` անդրադառնալով մամուլում շրջանառվող տեղեկություններին:
Անկեղծ ասած, այս հերքումներն անհամոզիչ են թվում, որովհետև բազմաթիվ են դեպքերը, երբ մամուլի պատասխանատուների ասածները հերքվել են հաշված օրերի ընթացքում։ Օրինակ, ԱՆ նախարարի նախկին մամուլի խոսնակը մինչև վերջին պահը հերքում էր Արսեն Թորոսյանի հեռացման լուրը, սակայն վերջինս, այնուամենայնիվ, այլևս նախարար չէ։
Կարծում ենք՝ նույն պատկերն է նաև Հայկ Մարությանի պարագայում, մանավանդ, որ վերջինիս ու Նիկոլ Փաշինյանի հարաբերություններում «սև» կատու է անցել ու ասում են՝ կոմիկ քաղաքապետի դեմ նույնիսկ քրեական գործ կա հարուցված։
Ավելին, քաղաքական կուլիսներում արդեն խոսում են քաղաքապետի նոր թեկնածուի մասին՝ տալով Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի անունը։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version