Site icon politcom

Մեր ռազմագերիներից հինգը վերադարձան

Երեկ Հայաստանը մեկ գերի է հանձնել Ադրբեջանին, հինգ հայ գերի էլ վերադարձել են Բաքվից Երևան։ Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ–ը` հղում անելով Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին:
Հայրենիք վերադարձած 5 գերիները Շիրակի մարզի 62 զինծառայողների խմբից են: 24news-ը հրապարակել է հայրենիք վերադարձած ռազմագերիների անունները՝ Էդուարդ Հարությունյան, Կարեն Վարդանյան, Աշոտ Վարոսյան, Սեյրան Մաթևոսյան, Արմեն Նազրամադյան։
Ռուսական РБК-ն, իր հերթին, հաղորդում է, որ այս պահին գերության մեջ մնում են ևս 140 հայ ռազմագերիներ։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեկ անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմագերիների փոխանակման խնդրին՝ նշելով, որ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ: «Ինչպես ընդգծել են մեր երկրի նախագահն ու ԱԳ նախարարը, տվյալ խնդրի օպտիմալ լուծումը կլիներ գերիների փոխանակումը՝ «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափով»,- հավելել է դիվանագետը:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version