Ըստ մեր հավաստի աղբյուրների՝ շուտով Հայաստանի ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը նշանակվելու է Ռուսաստանում Հայաստանի դեսպան։
Անկախ այն հանգամանքից՝ ինչպես ենք վերաբերում Մնացականյանի նախարարական գործունեությանը, նա փորձառու դիվանագետ է, այսպես ասած՝ «ծանրքաշային», և Ռուսաստանում դրական կընդունեն նրա նշանակումը։ Առավել ևս, որ Մնացականյանը անձնական մտերիմ հարաբերություններ ունի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։
Ահա, այս համատեքստում ավելի ինտրիգային է դառնում ԱՄՆ-ում Լիլիթ Մակունցին դեսպան նշանակելու հավանականությունը։
Մեր իրազեկ աղբյուրն ասում է, որ այս նշանակումներով Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ քծնում է Պուտինին՝ նրան հասկացնելով, թե ինչքան է կարևորում հայ-ռուսական հարաբերությունները և հակառակը՝ ինչպիսի անլուրջ վերաբերմունք ունի ԱՄՆ-ի հանդեպ։