Site icon politcom

Մնաց միայն Ռիգան

Հոկեյի միջազգային ֆեդերացիայի հերթական նիստում որոշում է կայացվել հոկեյի աշխարհի 2021 թվականի առաջնության բոլոր խաղերը Լատվիայում անցկացնելու վերաբերյալ։ Մրցաշարը կանցկացվի Ռիգայում։

Նախապես որոշվել էր, որ խաղերը պետք է անցկացվեն Ռիգայում և Մինսկում, բայց հունվարի կեսերին ֆեդերացիան Բելառուսի մայրաքաղաքին զրկեց մրցաշարն ընդունելու իրավունքից, քանի որ այս պահին այնտեղ հնարավոր չէ ապահովել թիմերի, հանդիսականների և մրցաշարի պաշտոնական անձանց անվտանգությունը։

Մրցաշարի մեկնարկը նախատեսված է 2021 թվականի մայիսի 21-ին։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version