Նիկոլը պատերազմ է հայտարարում ԶԼՄ-ներին

«Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ առաջարկում են «Զանգվածային լրատ­վության մասին» օրենքում փոփոխություններ կատարել՝ անանուն աղբյուրներին հղում անելն արգե­լելու նպատակով:

Սա բավականին արտառոց նախաձեռնություն է՝ թե ֆորմալ, թե բովանդակային առումներով։

Նույնիսկ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ավտորիտար իշխանությունների պաշտոնավարման շրջանում դժվար է հիշել դեպք, երբ ԶԼՄ-ների մասին օրենսդրական նախաձեռնություն հեղինակվի՝ առանց նրանց ներկայացուցիչների հետ քննարկումների։

«Ֆեյք-նյուզի» դեմ պետք է պայքարել, սակայն ծիծաղելի է, որը դրան լծվել է մի իշխանություն, որն՝ իր էությամբ, գենեզիսով ֆեյքային է։ Բացի այդ, այս խնդիրը գոյություն ունի ամբողջ աշխարհում, սակայն դեմոկրատական երկրները չեն պատրաստվում հապշտապ օրենսդրական լուծումներ մոգոնել, քանի դեռ գտնված չեն հայեցակարգային մոտեցումներ, ձևավորված չէ այնպիսի կոնսենսուս, որը մի կողմից հասարակությանը կպաշտպանի տեղեկատվական մանիպուլյացիայից, մյուս կողմից՝ չի խարխլի ԶԼՄ-ների ազատությունը։

Բոլորս հասկանում ենք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը զրկվել է հանրության աջակցությունից ու փորձում է բռնանալ ազատ խոսքի, դրա կրողների վրա։ Սա նման է այն իրավիճակին, երբ տգեղ, այլանդակ դեմք ունեցողը կոտրում է հայելին, որն ընդամենն արտացոլում է իրականությունը։

Պարզ է, որ իշխանության նախաձեռնություն ուղղված է հիմնականում Տելեգրամ-ալիքների դեմ, որոնք, օրինակ, ակտիվ լուսաբանում են վարչապետի տիկնոջ օտարերկրյա վոյաժները։ Հիմա՝ այդ ալիքնե՞րն են մեղավոր, թե՞ իշխանության չտեսությունը։

Բայց եթե նույնիսկ ընդունենք, որ Տելեգրամում խաղի կանոնների հստակեցման անհրաժեշտություն կա, այս օրենսդրական նախաձեռնությունից լրատվության այդ սեգմենտը չի տուժելու, հարվածի տակ են հայտնվելու բարեխիղճ ԶԼՄ-ները, որոնց գործունեությունը խոչընդոտող օրենսդրական նոր ակտեր են մոգոնվում։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր