Փաշինյանի հերթական սուտը

Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Արարատի մարզ, Արտաշատում խորհրդակցություն է արել, ապա շրջել է քաղաքում։ Պաշտոնական պրոպագանդան իմիտացնում է, թե ինչպես են հասարակ արտաշատցիները «սիրում» վարչապետին, ընդդիմադիր ԶԼՄ-ները խոսում են հերթական բեմականացման մասին։
Վարչապետը մտել է խանութներից մեկը և հետաքրքրվել առևտրի հետ կապված խնդիրներից: Խանութի վաճառողը նշել է, որ վերջին շրջանում առևտուրը նվազել է մոտ 20 տոկոսով:
«Երբ Ռուսաստանի հետ չվերթները բացվեց, առաջին օրը ավելի շատ մարդ եկել է, քան գնացել: Հիմա շատ մարդ կա, որ Ռուսաստանում աշխատում են և նրանք մեկ տարի է չեն եկել: Հիմա մտածում ենք, որ այդ կանոնավոր չվերթները բացվեն, կսկսեն գալ ու գումար կծախսեն»,- ասել է Փաշինյանը:
Հերթական մանիպուլյացիան է, որը բացահայտում է նաև Փաշինյանի պրիմիտիվ պատկերացումները կառավարման և տնտեսության մասին։
Նախ՝ լուզեր ղեկավարն ակնհայտորեն փաստ է խեղաթյուրել, ավելի պարզ ասած՝ ստել է։ Թարսի պես ԶԼՄ-ները ներկայացնում են «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանի մեկնաբանությունը, որը փետրվարի 1-ին լրագրողների հետ զրույցում ասել է՝ մեկնողների թիվն ավելի շատ է, քան վերադարձողների, Հայաստան վերադարձող օդանավները կիսադատարկ են՝ ի տարբերություն մեկնողների:
Մենք էլ օրերս փորձագիտական կանխատեսում էինք ներկայացրել, որ միայն փետրվար ամսին Հայաստանը լքելու է մոտ 200 հազար մարդ, ընդ որում, մեկնում են ընտանիքներով։ Այսինքն, Հայաստանի քաղաքացիները ոչ թե արտագնա աշխատանքի են մեկնում, այլ՝ «էվակուացվում» են, ինչից երկրի տնտեսությունը միանշանակ չի շահելու։
Բայց նույնիսկ դա չէ խնդիրը, այլ Փաշինյանի պրիմիտիվ մտածողությունը։
Վարչապետի աթոռը զբաղեցնողն այլևս հույս չի կապում իր թիմի արդյունավետ կառավարման կամ ներդրումների հետ և տնտեսության աշխուժությունը կապում է «խոպանչիների» ուղարկած գումարների հետ։ Նման մտածողությամբ ղեկավարն ինքին արժեզրկում է պետության գաղափարը։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր