Հակաադրբեջանական ցույց Թբիլիսիում

Վրաստանի «Վրացական երթ» ընդդիմադիր ազգայնական կուսակցության անդամները բողոքի ակցիա են իրականացրել երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի նստավայրի մոտ:
Ցուցարարները նախագահին մեղադրել են Դավիդ-Գարեջայի վանական համալիրի շուրջ ստեղծված իրավիճակի մասին «դավաճանական» հայտարարություններ անելու մեջ, որոնք էլի ավելի են բարդացնում դրությունը:
Նրանք վստահ են, որ Ադրբեջանի հետ սահմանի դեմարկացիայի գործընթացը հնարավորինս շուտ ավարտելու Զուրաբիշվիլիի կոչերն են հանգեցրել նրան, որ ադրբեջանցի զինվորականները շրջափակել են պատմական համալիրի մի մասը: Կուսակցության ներկայացուցիչները հանդիպում են պահանջում նախագահի հետ, որպեսզի նրանց հարցեր ուղղեն եկեղեցու ճակատագրի վերաբերյալ:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր