Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնում նախկին թեկնածու Փիթ Բութիջիչը դարձել է տրանսպորտի նախարար։ Նա երկրի պատմության մեջ առաջին բացահայտ միասեռական նախարարն է, հաղորդում Է Associated Press գործակալությունը:
Գործակալությունը հայտնում է, որ նա երդվել է իր մորը պատկանող Աստվածաշնչի վրա, ընդ որում՝ երդմնակալության ժամանակ գիրքը պահել է նրա օրինական ամուսինը՝ Չասթենը։