Day: February 8, 2021

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի հայտարարությունը

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի հայտարարությունը

Հրաժարվելով արտահերթ ընտրությունների օրակարգից՝ Նիկոլ Փաշինյանն ու «Իմ քայլը» խմբակցությունը երկիր տանում են քաղաքացիական բախումների ու քաոսի ճանապարհով։ Սա իսկապես ազգադավ պատուհասի արկածախնդրություն է, որը պատուհան է բացում անկանխատեսելի ցնցումների համար՝ ստեղծելով անվտանգային նոր ռիսկեր։ Մի կողմից, Նիկոլ Փաշինյանի կապիտուլյանտ իշխանության քաղաքական և ինստիտուցիոնալ սնանկությունը, մյուս կողմից՝ հին համակարգի ռևանշիստական…
Կարդալ
Վախեցած Նիկոլ Փաշինյանը․ նրան պետք է պարտադրվի արտահերթ ընտրության օրակարգը

Վախեցած Նիկոլ Փաշինյանը․ նրան պետք է պարտադրվի արտահերթ ընտրության օրակարգը

Երեկ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ինչից հետո հանդես է եկել հայտարարությամբ։ «Հանդիպման արդյունքում արձանագրվել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ, «Իմ քայլը» խմբակցությունը շարունակում…
Կարդալ
Նիկոլ Փաշինյանի քինախնդրությունը․ Բադասյանը պետք է անհապաղ ազատ արձակվի

Նիկոլ Փաշինյանի քինախնդրությունը․ Բադասյանը պետք է անհապաղ ազատ արձակվի

Վահան Բադասյանը ԱԱԾ կալանավայրից հանդես է եկել հայտարարությամբ, որը հրապարակել է նրա փաստաբան Արայիկ Պապիկյանն իր ֆեյսբուքյան էջում: «․․․Իշխանությունը իմ նկատմամբ. ծանր վիրահատություն տանելուց հետո, երբ դեռևս հետվիրահատական վերականգնման կարիք ունեմ, ազատությունից զրկելով ինձ՝ ենթարկում է անմարդկային ֆիզիկական և հոգեբանական խոշտանգումների: Սիրելի՛ հայրենակիցներ, կոչ եմ անում ձեզ միավորվել և ձեր…
Կարդալ
Հայաստանի թշվառությունն՝ ըստ պետական վիճակագրության

Հայաստանի թշվառությունն՝ ըստ պետական վիճակագրության

Հայաստանում ձեթը թանկացել է 44,3%, հացը՝ 7,9%, շաքարավազը՝ 40,7%, ծխախոտը՝ 6,8%. 2020թ-ի հունվարի համեմատ 2021թ-ի հունվարին Հայաստանում պարենային մի շարք ապրանքատեսակներ և մթերք զգալի գնաճ են արձանագրել: Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների համաձայն՝ Բուսական յուղը թանկացել է 44,3% Շաքարավազը թանկացել է 40,7% Ձուն թանկացել է 26,4% Կաթնամթերքը թանկացել է 7,7%…
Կարդալ
Սուրեն Սուրենյանցը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի` մեծ քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարությանը

Սուրեն Սուրենյանցը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի` մեծ քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարությանը

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի դիտարկմամբ`Ռոբերտ Քոչարյանը երբեք քաղաքականությունից դուրս չի եղել, և այլ խնդիր է, որ վերջին երկու հարցազրույցներում նա ազդարարեց արտահերթ ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին, ինչը էական և կարևոր շեշտադրում է։ Դա նրան առանձնացրեց Հայրենիքի փրկության շարժման անդամ այլ կուսակցությունների լիդերներից, որոնք ընտրությունների վերաբերյալ շատ հոռետեսական գնահատականներ են հնչեցնում։…
Կարդալ
Արայիկ Հարությունյանի չհասկացված արձագանքը

Արայիկ Հարությունյանի չհասկացված արձագանքը

Արցախի բանակն ու ԱԳՆ-ն կազմալուծելու, Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհից հրաժարվելու, Ստեփանակերտում ադրբեջանական դրոշ տեղադրելու մասին լուրերը ցնդաբանություն են, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: «․․․Բոլորն էլ ցնդաբանություններ են, և պարզապես բացառվում է, որ Արցախի իշխանությունները համաձայնվեն արտաքին ու ներքին թշնամիների բաղձանքներին: Պաշտոնապես պահանջում եմ բոլորից ձեռք քաշել Արցախի…
Կարդալ
Վաշինգթոնի ու Թեհրանի առճակատումը շարունակվում է

Վաշինգթոնի ու Թեհրանի առճակատումը շարունակվում է

Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին հստակ մատնանշել է, թե որն է միջուկային գործարքի իրենց պարտականություններին վերադառնալու պայմանը: «Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակներում պայմաններ թելադրող կողմը Իրանն է, քանի որ կատարել է իր բոլոր պարտականությունները և ոչ թե Ամերիկան և երեք եվրոպական երկրները, որոնք խախտել են իրենց պարտավորվածությունները»,…
Կարդալ