Վախեցած Նիկոլ Փաշինյանը․ նրան պետք է պարտադրվի արտահերթ ընտրության օրակարգը

Երեկ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ինչից հետո հանդես է եկել հայտարարությամբ։ «Հանդիպման արդյունքում արձանագրվել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ, «Իմ քայլը» խմբակցությունը շարունակում է աջակցել վարչապետին և կառավարությանը նոյեմբերի 18-ին ներկայացված ճանապարհային քարտեզի իրականացման գործում»,- ասված է երեկ ուշ երեկոյան տարածված հայտարարության տեքստում։
Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմն, ըստ էության, հրաժարվում են արտահերթ ընտրությունների օրակարգից․ սցենար, որը ես կանխատեսել էի դեռ հունվարի 20-ին՝ politcom. am-ում հրապարակված ««Նաջարյանը» փոշմանե՞լ է․․․» հոդվածում։ Իհարկե, այդ հրաժարումը տեղի է ունեցել «Իմ քայլը» խմբակցության դեմքով, ինչը Փաշինյանին մանևրելու մի փոքր հնարավորություն է տալիս, սակայն դրանից խնդրի էությունը չի փոխվում։
Հրաժարվելով արտահերթ ընտրությունների օրակարգից՝ Նիկոլ Փաշինյանն ու «Իմ քայլը» երկիրը տանում են քաղաքացիական բախումների ու քաոսի ճանապարհով։ Սա իսկապես ազգադավ պատուհասի արկածախնդրություն է։
Նման պնդումը ամենևին էլ զգացմունքային չէ ու բխում է ներքաղաքական իրավիճակի սթափ վերլուծությունից։
Հարթակային ընդդիմությանը չի հաջողվել հասարակությանը գեներացնել հեղափոխության օրակարգի շուրջ, սակայն դրա հետևանքով քաղաքական ճգնաժամը միայն խորացել է։ Թուլ կամ հանրային վստահություն չունեցող ընդդիմության գոյությունն ամենևին էլ ավելի ուժեղ և լեգիտիմ դի դարձնում իշխանությանը, որը խայտառակ կապիտուլյացիայից հետո կորցրել է հանայի վստահությունը և, ըստ էության, չի վերահսկում իրավիճակը։
Երեկվա անհեռատես հայտարարությամբ Փաշինյանը թիմը նպաստում է հանրային տրամադրությունների ռադիկալացմանը՝ ճանապարհ բացելով ոչ քաղաքական լուծումների, ֆորս-մաժորային իրավիճակների համար, որի հետևանքով պետությունը, մենք՝ բոլորս, շատ ծանր գին ենք վճարելու։
Նիկոլ Փաշինյանի միակ «փորացավը» սեփական իշխանությունը պահելն է․ հենց դրա համար նա հրաժարվեց արտահերթ ընտրություններից՝ հականալով, որ դրանցում վերարտադրվելու որևէ շանս չունի։ Նա զոռբայությամբ պահում է իշխանությունը՝ հույսը դնելով նրա վրա, որ հարթակային, նախկին համակարգի հետ ասոցացվող ընդդիմությունը հեղափոխություն գեներացնելու հանրային ռեսուրս չունի։ Սակայն նման փակուղին ճանապարհ է բացում ոչ քաղաքական լուծումների համար։
Պատասխանատու, ապագայի տեսլական և օրակարգ ունեցող քաղաքական ուժերի գերխնդիրն է՝ հասարակության սուբեկտության բարձրացման միջոցով, իշխանությանն արտահերթ ընտրությունների օրակարգ պարտադրելը։ Ճգնաժամի հաղթահարման այլընտրանք չկա։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր