«Փրկիչների» բացառիկ շանսը

«Հայրենիքի փրկության շարժումը» փետրվարի 20-ին հանրահավաք է հրավիրել։
Հարթակային ընդդիմությունն առանձնապես ոգևորված չէր արտահերթ ընտրությունների օրակարգով և ի սկզբանե առաջ էր տանում հեղափոխության, հետո՝ ապստամբության գաղափարը։ Ավելին, շարժման գործիչները կարծում էին, որ արտահերթ ընտրությունների օրակարգով Փաշինյանը փորձում է մանիպուլացնել հասարակությանը, ջլատել ընդդիմությանը։
Նիկոլ Փաշինյանն՝ իր «բացառիկ» քաղաքական անհեռատեսությամբ, հզոր հաղթաթուղթ է տվել հարթակի ընդդիմությանը՝ հրաժարվելով քաղաքական ճգնաժամն արտահերթ ընտրությունների միջոցով հանգուցալուծելու օրակարգից։ Ժանրի կանոններով, ընդդիմության առաջիկա հանրահավաքն իրոք հուժկու, նույնիսկ՝ հեղափոխական պետք է լինի, որովհետև Փաշինյանը իրեն դրել է իռացիոնալ դաշտում՝ դժգոհ հասարակությանը գործողությունների ազատություն տալով։
Հասարակությունն իրապես դժգոհ է Փաշինյանից ու ցանկանում է նրա իշխանության հեռացումը, սրանով հանդերձ՝ եթե փետրվարի 20-ին Ազատության հրապարակում չհավաքվի հեղափոխական զանգված, ապա խնդիրը ոչ միայն իշխանության, այլ նաև՝ հարթակի ընդդիմության մեջ է, քաղաքական ողջ համակարգի որակների։
Ես համոզված եմ, որ դա այդպես է, սակայն այդ իրողությունը պետք է կապիտալիզացվի փետրվարի 20-ի հանրահավաքում։ Դրանից հետո Նիկոլ Փաշինյանի արկածախնդիր թիմի ու հին համակարգի հետ չասոցացվող ուժերը պետք է մտածեն քաղաքական համակարգի ռեստարտի մասին, եթե, իհարկե, չեն ցանկանում, որ մեր իրականություն վերադառնան «մաուզերիստները»։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր