Site icon politcom

Ալեքսեյ Նավալնիին ավելի հեշտ է բանտարկել, քան բաց թողնել․․․․․․․

Այն ակտուալ հարցին, թե ինչո՞ւ Ալեքսեյ Նավալնին ավելի վաղ չի բանտարկվել, հաճախ մեկնաբանվում է դավադրության ֆորմատով։ Շատ է խոսվում կամ ենթադրվում է, որ դա թույլ չեն տվել նրա գաղտնի կամ ստվերում գտնվող հովանավորները։ Երբ հայացք ենք նետում 2012 կամ 2014 թթ-ին տեղի ունեցած իրադարձություններին, հասկանում ենք, որ այդ ժամանակահատվածում հնարավոր բանտարկությունը կլիներ չափազանց ռիսկային։ Այդ փուլում առավելագույնը, ինչը կարող էին անել էլիտայի ներկայացուցիչները, դա 2-րդ կամ 3-րդ դեմքով կամ նրանց միջոցով մրցակցի վերաբերյալ ոչ ցանկալի տեղեկատվություն տարածելն էր։ Սրանով հասկանում ենք, թե համաձայն այժմ էլ կիրառվող գործելաոճի, ինչ մեխանիզմներով էին զսպում քաղաքական գործիչ-մրցակիցներին․․․․
Նշենք, որ ըստ Քաղաքական տեխնոլոգիաների կենտրոնի առաջին փոխնախագահ Ալեքսեյ Մարկինի առաջ քաշած վարկածի, կալանավորումն արվում է այն բանի համար, որպեսզի նոր իմպուլս հաղորդվի բողոքական շարժմանը և նոր թափ հաղորդվի դրան, իսկ Նավալնիի համար ստեղծվի զոհի կերպար, չնայած՝ Ռուսաստանի իշխանությունները սովոր են տեղ թողնել մանևրելու համար։
Ամեն դեպքում Նավալնիի բանտարկումը հանգեցնում է մի փաստի՝ եթե, այնուամենայնիվ, առաջանա նրան ազատ արձակելու անհրաժեշտություն, ապա նրան ազատելը կառաջացնի ավելի բարդ հետևանքներ, քան նրան ազատազրկելը։ Տվյալ պարագայում դա կմեկնաբանվի որպես իշխանությունների թուլություն՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին խաղացողների կողմից։ Այժմ իրադարձությունները զարգանում են կոշտ սցենարով, որը ենթադրում է, որ անվտանգության ուժերը վաղուց էին ցանկանում Նավալնիի ազատազրկումն իրականացնել, ընդ որում՝ առանց քաղաքական պլանավորման համար ցանկալի ճկունության։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version