Անի Խաչատրյանի կարևոր արձագանքը

Օրեր առաջ Politcom.am կայքը անդրադարձել էր Երևան քաղաքի Մարգարյան 31 շենքի հետ կապված և առկա վթարային իրավիճակին, ինչպես նաև՝ դրանից բխող հետևանքներին։
Politcom.am-ի հոդվածներից մեկում շենքի հետ կապված, բարձրացված խնդիրներով հետաքրքրվել է միայն Երևանի ավագանու մեկ անդամ՝ Անի Խաչատրյանը, ով երեկ Երևանի ավագանիի հերթական նիստում ներկայացրել է փաստացի անմխիթար վիճակում գտնվող բազմաբնակարան շենքի խնդիրը։ Ինչպես ակնկալվում էր՝ քաղաքապետը այս անգամ էլ ավագանիի նիստին բարձրացված հարցերին տվել է անտրամաբանական, ընդհանուր բնույթի պատասխաններ։ Սրանով հանդերձ, չենք կարող չնշել մի անժխտելի փաստ՝ ավագանին, այնուամենայնիվ, փորձում է փոխել ինչ-որ բան, ուստի շատ հաճախ բախվում է քաղաքապետի «անգին գոհարներին», որին դեռ կանդրադառնանք և կմեկնաբանենք բացառապես իրավունքի կամ, ինչպես Մարությանն է նշում, օրենքի շրջանակներում ։
Կարծում ենք, որ քաղաքապետի հաջորդ ընտրություններին ավագանին պետք է համալրվի Խաչատրյանի նման ակտիվ անդամներով, քանի որ վաղուց է հասունացել դրա հանրային պահանջը։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր