Կյանքի վերաբերյալ Կոզանովայի 13 խորհուրդները․․․․

Ջակոմո Ջիլորամո Կազանովան իտալացի գրող է և ճանապարհորդ, որն ապրում էր 18-րդ դարում և պատմության մեջ հայտնի է իր բազմաթիվ սիրային արկածներով։ Նա կանանց ստրերը նվաճելու մեծ վարպետ էր։ Ասում են, որ Կազանովան կարողանում էր ցանկացած կնոջ գայթակղել։ Ուստի վերջինս իր հետնորդներին թողնել է 13 պատգամ, իսկ միգուցե խորհո՞ւրդ․․․․․
Այսպիսով՝
1․ Եղեք համարձակ և վճռական, քանզի ուժն առանց վճռականության առոչինչ է։
2․ Եղեք առեղծվածային, խորհրդավոր։ Այն կինը, որը կարողացել է հասցնել տղամարդուն նրան, որ վերջինս կցանկանա կնոջ մասին իմանալ ավելին՝ արդեն գործնականում ստիպել է նրան սիրահարվել։ Իսկ ի՞նչ է սերը, եթե ոչ հետաքրքրություն։
3․ Արտաքին գրավչությունը ամենակարևորը չէ ։ Գեղեցկությունն առանց ինտելեկտի չի կարող տալ այլ բան, քան ֆիզիկական հաճույք, սակայն սրամտությունն ու ոչ այդքան գեղեցիկ արտաքինի համակցությունը ի վերջո կարող են տղամարդուն գրավել և բավարարել նրա բոլոր ցանկությունները։
4․ Մի խաբվեք, ուստի, դուք ի վիճակի չեք վերահսկել և կառավարել ձեր ֆիզիկական ցանկությունները։ Մարդը, ով տիրապետում է իր ներքին ուժերին, ով կառավարում է իր ցանկություններն ու հույզերը, իսկապես իմաստուն է, սակայն այդպիսի մարդիկ հանդիպում են հազվադեպ։
5․ Եղեք անկախ։ Պետք է խոստովանեմ, որ ինչ արել եմ կյանքում՝ լավ թե վատ, ամենը կատարվել է իմ ցանկությամբ և ես ազատ թռչուն եմ։
6․ Հիշեք, որ բացարձակ ազատ լինել չի կարելի։ Մարդն ազատ է իր ցանկություններում, սակայն դա չի նշանակում, որ նա կարող է անել այն ամենը, ինչ նրա մտքով անցնի։ Այդ դեպքում նա կդառնա իր կյանքի ստրուկը։
7․ Մի հավատացեք ոչ ոքի։ Ինչ վերաբերում է կնոջ ստերին՝ Աստված նրանց հետ։ Բոլորը գիտեն, որ սիրահարված կինն ու տղամարդը հաճախ ստում են միմյանց։
8․ Մի վախեցեք ձեր երազանքին հասնելու երկար ճանապարհից, այն արժե դրան, այսինքն՝ ամենաքաղցր այն հաճույքին, որին դուք ձգտում էիք հասնել երկար ու դժվար։
9․ Որևէ վատ բան չկա, երբ դու կապված ես նախկին սիրեցյալիդ հետ, երբ դու հիշողությանդ մեջ վերարտադրում ես այն զգացողությունը, որն ապրել ես նախկինում, ուստի նորից ստանում ես բավականություն և հումորով հիշում այն անհանգստությունը, որն այլևս չես վերապրում։
10․ Ստելը լավ չէ, ուստի սուտն ու դավաճանությունը մեղք են, սակայն մաքուր խորամանկությունը՝ հեռատեսություն ու առաքինություն է, ըստ էության։ Նա, ով չի տիրապետում ստելու արվեստին՝ պարզապես հիմար է։
11․ Չարժե շատ կապվել մարդուն։ Ես սիրում եմ կանանց խելագարության աստիճանի, սակայն ազատությունը սիրում եմ ավելին։
12․ Հաճույք ստացեք ոչ թե նպատակից, այլ դեպի դրան տանող ճանապարհից։ Բոլորը հասկացել են, որ ես երբեք իմ առջև չեմ դրել որոշակի խնդիրներ և իմ մոտեցումը, եթե դա կարելի է այդպես անվանել, նման է կյանքի անխռով հոսքի մեջ սավառնող քամուն, երբ երբեք չգիտես թե նա ուր քեզ կտանի։ Այսպիսի հարուստ բազմազանություն է տալիս քեզ անկախությունը։
13 Երբեք մի կապեք ձեզ ամուսնական կապերով, քանի որ ամուսնությունը սիրո գերեզմանն է։
Ահա սրանք են կյանքի վերաբերյալ սրտակեր Կազանովայի պատգամներն ու խորհուրդները։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր