Site icon politcom

Մոսկվան պատերա՞զմ է հայտարարում

Ռուսաստանը պատրաստ է խզել հարաբերությունները Եվրամիության հետ, եթե դաշինքը խստացնի Մոսկվայի դեմ սահմանված պատժամիջոցները, հայտարարել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Դիվանագետը պնդել է, թե Ռուսաստանի իշխանությունները չեն ուզում մեկուսանալ միջազգային կյանքից, բայց անհրաժեշտության դեպքում պատրաստ են գնալ այդ քայլին։
«Դա տեղի կունենա, եթե մենք տեսնենք, որ ինչ-որ ոլորտներում պատժամիջոցներ են սահմանվում, որոնք վտանգներ են ստեղծում մեր տնտեսության համար։ Ուզում ես խաղաղություն՝ պատրաստվիր պատերազմի», – ասել է Լավրովը լրագրող Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում։
Բրյուսելի արձագանքը չի ուշացել։
Եվրամիությունն ի գիտություն է ընդունել ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի՝ Միության հետ հարաբերություններին վերաբերող  հայտարարությունը: Այս մասին հայտարարել է Եվրոպայի արտաքինքաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն:
«Մենք ուզում ենք Ռուսաստանի հետ հարաբերություններ կառուցել մեր արժեքների, մեր շահերի, միջազգային իրավունքի և մեր պարտավորությունների նկատմամբ հարգանքի վրա, օրինակ՝ միջազգային կազմակերպությունների շրջանակներում»,- նշել է դիվանագետը:
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ ներկայումս Մոսկվայի և Բրյուսելի փոխհարաբերությունները չեն կարող լավ կոչվել:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version