Site icon politcom

Երեք պատգամավոր կհեռանա «Իմ քայլից»

«Մի քանի պատգամավորներ կհայտարարեն «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու մասին։ Անգամ կոնկրետ թվի մասին են խոսում՝ երեք պատգամավոր»,- այսօր գրել է «Հրապարակ» օրաթերթը:
Միանգամից արձանագրենք, որ օրաթերթի տեղեկատվությունը ճիշտ է, մեզ անգամ հայտնի են երեք լքողներից երկուսի անունները, որոնք ժամանակին սերտ կապեր են ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի հետ։
Այս պատգամավորները իշխանության ներսում եղել են արտահերթ ընտրությունների անցկացման լոբբիստները, սակայն հույսները կտրել են Նիկոլ Փաշինյանից, երբ վերջինս հայտարարեց, որ հրաժարվում է այդ օրակարգից։
Միանգամից նկատենք՝ «Իմ քայլից» հեռանալ պատրաստվող պատգամավորների մոտիվացիան կապված չէ հարթակային ընդդիմության և նրա ակցիաների հետ։ Ավելին, նրանք, այսպես ասած, գաղափարական, քաղաքական հակասություններ ունենք հարթակի գործիչների հետ։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version