Site icon politcom

Ադրբեջանը կկապվի Թուրքիայի և Նախիջևանի, Ռուսաստանը Հայաստանի հետ

Տրանսպորտային նախագծերը կարևոր դեր են խաղում տարածաշրջանի երկարաժամկետ զարգացման համար՝ ապահովելով կայունություն և նվազագույնի հասցնելով Արցախում պատերազմի ռիսկը: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Մենք առաջարկել ենք, որ տարածաշրջանային տրանսպորտային նախագծերը կարևոր դեր խաղան երկարաժամկետ զարգացման, կայունության ապահովման և պատերազմի ռիսկը զրոյի հասցնելու համար, իսկ դրանից կշահեն տարածաշրջանի բոլոր երկրները: Ադրբեջանն այս նախագծերի իրականացման միջոցով կկապվի Թուրքիայի և Նախիջևանի հետ: Միևնույն ժամանակ, Ռուսաստանը կարող է երկաթգիծ բացել դեպի Հայաստան»,- Քաշաթաղում (Լաչին) իր այցի ժամանակ ասել է Ալիևը:

 

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version