Մեր աննման Նարեկն ու Նարեն․․․․

Հայաստանի վիճակագրության կոմիտեն օրերս հրապարակել է 2020 թվականին ծնված երեխաների ամենատարածված անունները։ Առաջին հորիզոնականում են հայտնվել Նարե և Դավիթ անունները։ Նարե անունով են կոչվել թվով 744 աղջիկ, իսկ Դավիթ անունով՝ 1353 տղա։

Նշենք, որ աղջիկների ամենապոպուլյար հնգյակ են մտել Մարիա՝ 651, Անգելինա՝ 590, Արփի՝ 504, Մանե՝ 442, անունները։ Տղաների ամենատարածված հնգյակ են մտել՝ Նարեկ՝ 903, Հայկ՝ 610, Մարկ՝ 576 և Մոնթե՝ 567, անունները։

Նշենք, որ նկատելի է հաճելի տենդենց, երբ մեծամասնությամբ երեխաներին կոչում են հայկական անուններով, ինչը, անշուշտ, դրական իմպուլսներ ու զգացողություններ է առաջացնում։ Լավ կլիներ, որ այս ամենին գումարվեր նաև ծնելիության աճ և մեր երկիրը զարդարվեր ու լցվեր բազում Նարեկներով ու Նարեներով։  

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր